fbpx
Սպորտ

Միլանը ցանկանում է ձեռք բերել Չելսիի կիսապաշտպանին

Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Տեմուե Բակայոկոյին, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»։

Բակայոկոն 2018/19 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել միլանյան ակումբում։

Sky Italia-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ կիսապաշտպանին, եթե նրա համար ստանա 20-ից 25 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Միլանում» Բակայոկոյին առաջարկելու են տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ այն դեպքում, երբ «Չելսիում» ֆուտբոլիստը 4-ի փոխարեն 6 միլիոն եվրո է ստանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ