fbpx
Սպորտ

Միլանը հետաքրքրված է Հալանդի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է «Ռեդ Բուլ»-ի  հարձակվող Էրլինգ Հալանդը։

Ինչպես հաղորդում է SportItalia-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլլա, իտալական ակումբը 19-ամյա նորվեգացուն առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 5,5 միլիոն եվրո աշխատավարձով։

«Յուվենտուսը» Հալանդին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո գումարած բոնուսները։ Խաղացողով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Նիցցան»։

«Միլանը» նպատակ ունի ձեռք բերել ֆուտբոլիստին հունվարին։ Տրանսֆերը կարող է արժենալ 30 միլիոն եվրո»։

Հալանդը այս մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 28 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ