ՏՏ

Միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել

2020 թվականի սկզբից միլիոնավոր օգտատերերի մոտ WhatsApp-ը կդադարի գործել: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ը չի գործի iOS 8 կամ ավելի հին տարբերակի օպերացիոն համակարգով iPhone-ների ու Android-ի 2.3.7 կամ ավելի հին տարբերակներով սմարթֆոնների համար: Այս օպերացիոն համակարգով սմարթֆոնների սեփականատերերն այլևս չեն կարող ստեղծել WhatsApp-ում նոր հաշիվներ կամ հաստատել արդեն գոյություն ունեցողները:

Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մեսենջերը չի աշխատի նաև Windows Phone օպերացիոն համակարգով բոլոր գաջեթներում, քանի որ Microsoft-ը դադարեցնում է Windows 10 Mobile OS-ի սպասարկումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ