fbpx
Աշխարհ

Միմյանց են բախվել ռուսական երկու ինքնաթիռները

Վորոնեժից հյուսիս՝ ռուսական Լիպեցկ քաղաքի մոտակայքում, միմյանց են բախվել Ռուսաստանի զինված ուժերի SU-34 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Ըստ ռուսական մամուլի՝ միջադեպը եղել է ուսումնական թռիչքի ժամանակ։

Ինչպես փոխանցում է RenTV հեռուստաալիքի աղբյուրը, ինքնաթիռները իրար են բախվել տեսանելիության սահմանափակության պատճառով։ Սկզբում ինքնաթիռներից մեկը դիպել է մյուսին, սակայն երբ երկու օդաչուները որոշել են փոխել ուղղությունները, այդ ժամանակ լրիվ ուժով բախվել են իրար։

Չնայած բախմանը՝ ինքնաթիռները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։ Ռազմական օդանավերի վրա լուրջ վնասվածքներ են եղել օդաչուներից մեկի խցիկի, շարժիչների և այլ հատվածներում։ Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հյուսիսային Կովկասում ընկել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող մեկ այլ ինքնաթիռ։ Դրա օդաչուները զոհվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ