fbpx
Իրավական

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մերժվեց. պաշտպան

Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը գրառում է կատարել Facebook-ում: Մակինյանը հայտնում է, որ Մինասյանը կալանավորելու ևս մեկ միջնորդություն մերժվել է:

«Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։
Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։

Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։
Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։
Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և 《Ազատություն》 ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։
Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է։

Հ․Գ․ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ապօրինի հրահանգ տվողներին առաջարկում եմ աշխատանքային երկուշաբթին սկսել այս երաժշտական կատարմամբ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/amram.makinyan/posts/271183170624726

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ