Մինչ այսօր չեն հասկացել՝ հասարակությունը ինչի համար մերժեց նրանց իշխանության գոյությունը․ Քամալյան

Հրապարակող՝

gagik qamalyan – Edited

Ամենադիտվածներ

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իշխանափոխությունից հետո, այն վարքագիծը, որը դրսևորում է նախկին իշխանությունը(ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ), միայն մի բանի մասին է խոսում, որ այդ մարդիկ որևէ առնչություն չունեն իրենց կողմից այդքան թփբկահարվող ազգային արժանապատվության հետ։

Նրանք ինչպես իշխանություն ունեցած ժամանակ էին մերժում հայաստանցի մարդու իրավաքաղաքական ինքնուրույնությունը, այնպես էլ հիմա են մերժում, դրա համար էլ մինչև այսօր չեն հասկացել, թե հասարակությունը ինչի համար մերժեց իրենց իշխանության գոյությունը։

Ահա սա է նրանց ամենամեծ մոլորությունը, երբ առանց պատճառները հասկանալու, աներեսորեն ուզում են հետևանքները վերացնել»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2660434607384261

Ամենաթարմ