fbpx
Կառավարություն
14:50 26/07/2019

Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ», – ասված է հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ