fbpx
Հասարակություն

Մինչև հիմա ուշքի չեմ գալիս տղայիս հետ զրույցից․ Քրիստինե Պողոսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր Facebook-ի էջում գրել է․

«Տղաս այսօր հարցնում է.
_մամ ճի՞շտ է, որ հայերը բացառիկ արյուն ունեն և մեր արյունը կարելի է ներարկել այլ ազգերի, իսկ այլ ազգի արյուն մեզ չի կարելի։
Ասում եմ
_ բալ, արյունը ներարկում են ելնելով բացառապես նրա խմբից ,ով՞ է քեզ նման բան ասել։
_ մեր դասատուն, համ էլ ասեց ,որ մեր դասարանցին(անունը ես չեմ գրի ,քանի որ ի տարբերություն ուսուցչի ռասիստ չեմ) չի կարա ինձ արյուն տա, որովհետև եզդի է, իսկ ես կարող եմ իրեն տալ արյուն, քանի որ հայերը ընտրյալ ազգ են։

Սրան բնական է հաջորդեց ժամից ավել տևող մեր զրույցը և ես նորից բացատրեցի երեխային բժշկություն, պատմություն, մարդասիրություն և որ ռասիստական վերաբերմունքը խավար դարերի արժեք է ,և որ պատկերացնի որքան վատ են վարվել այն մյուս աշակերտի նկատմամբ։ Ամեն բան ընկալեց, բայց “սիրելի” ուսուցիչներ, եթե չեք կարողանում գիտելիք փոխանցել մեր երեխաներին ձեր դասաժամերին, անսահման խնդրանք ունեմ ,գոնե մի փչացրեք երեխաներին և մի ոչնչացրեք այն գիտելիքը, որ տանը տալիս ենք նրան։

ՀԳ Մինչև հիմա ուշքի չեմ գալիս մեր զրույցից»:

https://www.facebook.com/kristina.poghosyan.129/posts/559473591565847

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ