ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելության շրջանակում Բաքու ժամանած Ստեֆան Վիսքոնթին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցերը։ Մանրամասների մասին չի տեղեկացվում։
Ադրբեջան այցից առաջ համանախագահները եղել էին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։