fbpx
Աշխարհ
05:00 09/12/2019

Մինսկում արդեն երկու օր ցույցեր են անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրացիայի դեմ

Մինսկում արդեն երկու օր է, ինչ բողոքի ցույցեր են տեղի ունենում Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիայի դեմ, հայտնում է Хартия 97-ը:

Նշվում է, որ մոտ երկու հազար մարդ Հոկտեմբերյան հրապարակից Անկախության պողոտայով քայլել է դեպի Հաղթանակի հրապարակ: Դրանից հետո մարդիկ շարժվել են Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ:

Ակցիայի ընթացքում հնչել են «Ոչ մի դաշինք կայսերական Ռուսաստանի հետ», «Փառք ազգին, ոչ ինտեգրացիային» և այլ կարգախոսներ:

Բելառուսական ընդդիմության բողոքի ցույցերը տեղի են ունենում դեկտեմբերի 7-ին ինտեգրման ճանապարհային քարտեզները ստորագրելու վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ֆոնին:  Այդ հանդիպմանը որոշում չի կայացվել: Այժմ, խնդրի հետագա քննարկման համար, պետությունների ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ