ՄԻՊ-ը ԱԺ ամբիոնից լռության մեջ մեղադրեց միջազգային կառույցներին

Հրապարակող՝

Arman-Tatoyan

Ամենադիտվածներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից։

Նա իր ելույթում մեղադրեց միջազգային կառույցներին, նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նրանց լռության հետևանքով էր, որ մարդու իրավունքները խաթարվեցին ու դրա խախտումներն այդ ծավալի եղան։

Թաթոյանը նկատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները հետ էին քաշվել ու հարցն ամբողջությամբ քաղաքական տիրույթում էր։

Նա նշեց նաև, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունն իրար լրացնում են և որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքներն ու հակառակը։

Ամենաթարմ