Հասարակություն

ՄԻՊ-ը Արարատ Միրզոյանին է ներկայացրել փաստահավաք աշխատանքների արդյունքները

ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում պրն Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ձեռք բերված հավաստի տվյալները և ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին։

Այսօր ընդունել եմ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։Հանդիպման ընթացքում պրն Թաթոյանն ինձ ներկայացրել է…

Geplaatst door Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan op Vrijdag 17 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ