Առողջապահություն
00:00 30/03/2020

ՄԻՊ-ի կողմից ստեղծված ուղեցույցը թարգմանվել է նաև անգլերեն և ռուսերեն

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը  թարգմանվել է անգլերեն և ռուսերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:

Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանությունները ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով:

Եզդիերեն և քրդերեն տարբերակներն արդեն թարգմանված են և հասանելի են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:

Աղբյուրը՝ Ombuds.am:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ