Իրավական
20:21 26/08/2021

ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ

Օգոստոսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ միջադեպի հետ կապված հաղորդագրություններ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին։

Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը փակելը համարում է նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ։

«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտյան են շարունակվելու. հրաժարվել են բացել:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ