fbpx
Հասարակություն

ՄԻՊ-ն արձանագրել է գերիներին բացառիկ աջակցության օրինակներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջում գրված է․

«Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը:

Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։

Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն:

Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1634465686740889?__cft__%5B0%5D=AZVIT8GTR_pIFrZZHL1sVGiqFVkZCZ-V173l0EZIClVzLGBod1FDt1M2tYyhQuASmVNyT7dwLsEW5K9SAhiM7xucsM_fUCveRyhZhEHM1OpI6ALzj-bpXUny91H-DTILB4qccogDRyQ1ey9iC7QYHRzT&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ