fbpx
Իրավական

ՄԻՊ-ն ու ԱԱԾ-ն քննարկել են Հրայր Թովմասյանի հարազատների հետ կապված հարցը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։

ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ