Հասարակություն

ՄԻՊ պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը անվճար վիրահատվել է

Դատապարտյալը  Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել իրեն բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում։

Նրա պնդում է, որ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն այն երկար ժամանակ չի կազմակերպվում:Դիմողը քրեակատարողական հիմնարկում ստացել է բուժում, սակայն  դրական դինամիկա չի եղել:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում բարձրացված հարցի կապակցության գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն։ Արդյունքում դատապարտյալին ստուգել և վիրահատել են։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ