fbpx
Իրավական

ՄԻՊ-ը ծրագիր կիրականացնի Բուլղարիայի դեսպանատան հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում սպառողների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հոլովակների հեռարձակումը, փոխադարձ այցելությունների, սեմինարների, քննարկումների, համաժողովի անցկացումը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքի ուղղվածությունը կենտրոնացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացման վրա: Մասնավորապես, համատեղ քայլեր իրականացնեն կանանց, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող մայրերի և այլ անձանց իրավունքների երաշխավորման համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ