fbpx
Հասարակություն

ՄԻՊ-ը՝ հոր և երեխաների մահվան դեպքից հետո ստեղծված իրավիճակի մասին

Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:

Նշվում է, որ մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։

«Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին», – ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ