Իրավական
23:00 23/12/2019

ՄԻՊ զեկույցը՝ քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի իրավունքների մասին

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի էջից։

Նշվում է, որ պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր:

Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է հասցեագրել նաև Սահմանադրական դատարան:

?Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանը զրկվում է իր նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից. Մարդու…

Geplaatst door ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia op Maandag 23 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ