fbpx
Քաղաքականություն

ՄԻՊ-ը` Ծառուկյանի կողմից բռնաբարությանը վերաբերող քրգործի նյութերը տարածելու մասին

Այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով փաստին, որ նախօրեին կայքերից մեկը հրապարակել էր խմբակային բռնաբարության գործի նյութերը, որից պարզ է դառնում, որ այդ հանցագործության հեղինակներից մեկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է հայտնեց, որ կոնկրետ այդ փաստն իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել ևս առերեւույթ որևէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ:

«Ես առհասարակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կարևոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը և նման արժեքները: Քաղաքականությունը իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»,-նշեց Թաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ