fbpx
Իրավական

ՄԻՊ-ը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին:

Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանը այց է իրականացրել Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ իրականացնելու առաքելությամբ։ Աշխատանքներ են իրականացվել Վարդենիս քաղաքում, շրջակա Սոթք, Շատվան, Կութ և մի շարք այլ գյուղերում: Փաստահավաք առաքելությամբ աշխատանքային խումբը տեղում արձանագրել է,որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային տարբերակում չունեցող (indiscriminate), ինչպես նաև թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից սկսած:

Հարձակումներն առավել ագրեսիվ են եղել սեպտեմբերի 28-ին և 29-ին, որոնց ընթացքում սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ: Գյուղերի ուղղությամբ հրետանային և ռազմաօդային, այդ թվում՝հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարձակումներ իրականացվել ենբոլոր օրերին՝ առավելապես վաղ առավոտյան ու ցերեկային ժամերին, իսկ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ինտենսիվ հրետակոծումներ են իրականացվել գիշերային ժամերին:

Կութ և Շատվան գյուղերում աշխատանքները ցույց են տվել, որ այս բնակավայրերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, ինչպես նաև հարվածներ ԱԹՍ-ներով: Գյուղերի բնակելի տների անմիջական հարևանությամբ արձանագրվել են հողի մեջ խրված և չպայթած կամ մասնակի պայթած հրետանային արկեր, որոնց հայտնաբերման վայրը, դրանց ընկնելու ուղղությունը վկայում են, որ ադրբեջանական կողմն իրականացրել է նպատակային թիրախավորումներ՝ կոնկրետ բնակավայրին վնաս հասցնելու նպատակով:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի` Սոթք գյուղում գտնվող տան ուղղությամբ ևս հրետանային արկ է արձակվել: Փաստահավաք խումբը տեղում արձանագրել է, որ արկն ընկել է նրա տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տան տնամերձ հողամասի քարե պարիսպի անմիջական հարևանությամբ: Տանն այդ պահին գտնվող ընտանիքը չի վնասվել միայն այն պատճառով, որ արկը չի պայթել: Ակնհայտ է, որ այս դեպքում մեծ վնասներ կարող էին հասցվել բնակելի տանը՝ հաշվի առնելով, որ քարե պարիսպը արկի պայթելու հետևանքով կարող էր լուրջ վնասներ պատճառել նաև գյուղի մյուս բնակելի տներին։

Ավելի մանրամասն այստեղ:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1521068901413902

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ