fbpx
Իրավական

ՄԻՊ-ը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն

ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի Facebook-ի էջից տեղեկանում ենք.

«Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն»։

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1161577047363091/?type=3&theater

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ