fbpx
Իրավական

15:30 15/7/2019

ՄԻՊ-ը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ստամբուլյան կոնվենցիան հարցի բարձրացումից հետո այն գտնվում է ուսումնասիրությունների փուլում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 15-ին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիան հակասություն ունի Սահմանադրության հետ։

Ըստ Թաթոյանի՝ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է:

«Այստեղ համագործակցում ենք Փաստաբանների պալատի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել։ Ուզում եմ հատուկ նշել՝ կանանց հանդեպ բռնության, ընտանիքում բռնության և առհասարակ բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է։ Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա ուսումնասիրելուց ու ամբողջական պատկեր կազմելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ»,-նշեց Արման Թաթոյանը։

Վերեվ