fbpx
Քաղաքականություն

Միքայել Մինասյանը ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխաններ տա ՀՀ օրենքի առաջ․ Վանեցյան

Սեպտեմբերի 16-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում կոչ է արել պղտոր ջրում ձուկ չորսալ և չփորձել իրեն ներքաշել խաղերի մեջ:

Նրա խոսքով՝ երեկվա իր հրաժարականից հետո նկատելի է նախկին իշխանության ներկայացուցիչների խանդավառությունը։ Սակայն ուզում է նրանց ասել, որ մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իր և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ։

«Այդ հարաբերությունները ես գիտեմ՝ ոնց են և ոնց կշարունակվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, լավ ենք աշխատել»,-ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե տեղյակ է՝ ում են նշանակելու ԱԱԾ տնօրեն, Վանեցյանը պատասխանեց, որ ոչ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգնել նորանշանակին։

Արթուր Վանեցյանն ասաց, որ հրաժարականի տեքստն ինքն է գրել։

«Տեքստը գրել եմ ես, խմբագրել է խորհրդականսէ Արմեն Դավթյանը։ Միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել ինչ-որ կոռուպցիոներների PR գրասենյակների հետ»,-ասաց նա։

Նա նշեց նաև, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, որևէ քաղաքական ուժի հետ չի խորհրդակցել. Միայն ընտանիքի՝ կնոջ, երեխաների ու ծնողների՝ հավելելով, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել իր հրաժարականի տեքստը։

«Իմ բոլոր քայլերը ես գիտակցել եմ։ Իմ պաշտոնավարման 1.5 տարիների ընթացքում աշխատանքս իրականացրել եմ պատվով, մեծ պատասխանատվությամբ և արդյունքը բոլորի համար ակնհայտ է»,-ասաց նա։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը նաև շեշտեց, որ չի ուզում, որ իր անունը կապվի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ։ Կլինի քննություն, և քննությունը կասի՝ արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։ Թող որևէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա»,-ասաց նա։

ԱԱԾ նախկին պետը եզրափակեց իր խոսքը՝ ասելով՝, որ առաջիկայում կենտրոնանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իր պարտականությունների վրա, քանի որ Հայաստանի հավաքականն առաջիկայում երկու կարևոր հանդիպում է ունենալու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ