Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Արչիլ Թալակվաձեին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Ձերդ գերազանցություն,

խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է ուղերձում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ