Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։
- Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա
- Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։
