Միրզոյանը խոսում է Երևանի և Բաքվի միջև եղած փոխադարձ շահերից

Հրապարակող՝

Ararat Mirzoyan

Ամենադիտվածներ

Սակայն, հալվա ասելով՝ բերանդ երբեք չի քաղցրանա։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր նշել է, որ խաղաղությունը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության բարձրացմանը և թույլ չի տալիս երրորդ երկրներին օգտագործել հակամարտությունը։ Միրզոյանը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ կատարումը պետք է հիմնվի փոխադարձ շահի վրա։ «Փոխադարձ շահը պետք է ապահովի ստորագրված խաղաղության պայմանագրի և սահմանների շուրջ համաձայնագրի երկարաժամկետ կատարումը։ Հայաստանը շահագրգիռ չէ խախտում կատարել, Ադրբեջանը չպետք է շահագրգիռ լինի, Թուրքիան չպետք է շահագրգիռ լինի խախտում կատարելու մեջ», – հայտարարել է Միրզոյանը։

Ինչպես նկատում ենք, Միրզոյանը փորձում է իրեն ու հայ ժողովրդին համոզել, թե Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես Հայաստանը, նույնպես շահագրգիռ չեն խախտել խաղաղության պայմանագիրն ու խաղաղության ընդհանուր գործընթացը։ Սակայն, մեջ բերված խոսքում մենք տեսնում ենք նաև այն կասկածները, որոնք գոյություն ունեն Միրզոյանի մտքում։ Տեսականորեն, իհարկե, կարելի է պնդել, թե Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է շահագրգիռ լինեն խաղաղության գործընթացը խախտելու գործում։ Սակայն, իրականությունն այլ է։ Ադրբեջանը մինչ օրս խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Վերջին օրերին այդ եզրույթի համատեքստում ադրբեջանական խոսույթը կենտրոնացել է Սևանա լճի անվան ու պատկանելիության շուրջ հարցի վրա։

ՀՀ իշխող վարչախումբը, բնականաբար, փորձում է չնկատել Հայաստանի տարածքների նկատմամբ ադրբեջանական պահանջատիրությունը։ Նրա գլխավոր խնդիրն է  խաղաղության խոսույթի միջոցով քնեցնել հանրությանը՝ թույլ չտալու համար հայ ժողովրդի ազդեցությունը տարածաշրջանային վերափոխումների ընդհանուր գործընթացի վրա։

Ամենաթարմ