fbpx
Խորհրդարան

Միրզոյանը գործընկերների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացրել հայ գերիներին

Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանը Facebook-ի պաշտոնական էջից։

«Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձի խնդրին՝ կոչ անելով գործընկերներին համապատասխան դիրքորոշում որդեգրել ադրբեջանցի խորհրդարանականների հետ իրենց շփումներում», – գրել է Միրզոյանը։

Նա նաև նշել է, որ քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ