fbpx
Տնտեսություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։

Նա այսօր՝ փետրվարի 19-ին, հանդիպել է գերմանացի գործարարների հետ:

Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուի խոսնակ Վահան Հունանյանը։

Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ԱԳՆ ղեկավարը նաև շրջայց է կատարել «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ