Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Նիդերլանդներ նորանշանակ ԱԳ նախարար Վոպկե Բաստիան Հեքստրային՝ պաշտոնը ստանձնելու առթիվ։
Միրզոյանը նշել է, որ անհամբեր սպասում է իրենց սերտ համագործակցությանը՝ բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով։
Նրա խոսքով՝ այն հիմնված է Հայաստանի ու Նիդերլանդների ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա։
Congratulations to @WBHoekstra on the appointment as the Minister of @DutchMFA. I look forward to our close cooperation for the further expansion of friendly relationship between #Armenia and the #Netherlands, based on common values and centuries old history.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 13, 2022
