ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Խոսեցի Կիպրոսի խորհրդարանի նախագահ, իմ եղբայր Դիմիտրիս Սիլուրիսի հետ։
Պրն․ խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։
Պրն Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»։
