Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Միշելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: