fbpx
Սպորտ

Միշտ էլ ցանկացել եմ Մբապեին տեսնել Ռեալում. Վարան

Ամեն տարի խոսակցություններ են լինում այն մասին, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Այս խոսակցությունների մասին է խոսել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան և Մբապեի միջազգային թիմակից՝ Ռաֆայել Վարանը։ Ֆրանսիացին նշել է, որ պատրաստ է օգտագործելու իր և Մբապեի մեջ եղող ընկերությունը ՝ միևնույն ակումբում լավագույն ֆուտբոլային զույգ կազմելու համար։

«Ես միշտ ցանկանում եմ տեսնել Մբապեին իմ ակումբում։ Ես միշտ նրան լավ բաներ եմ պատմում «Ռեալ Մադրիդ»-ի մասին։- ասել է Վարանը El Transistor-ին տված հարցազրույցում։

26-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Կարիմ Բենզեմային.

«Նա հրաշալի է մեկնարկել մրցաշրջանը։ 6 գոլ է հեղիանակել 8 խաղում։ Դա պարզապես ֆանտաստիկ է։ Նա աշխարհի լավագույն գոլահարներից մեկն է»։

«Գոլեր բաց թողնելը ոչ միայն պաշտպանների, այլև ամբողջ թիմի մեղավորության արդյունքն է։ Ճիշտ է վերջին խաղերում թիմը ավելի քիչ սխալներ է գործում, բայց պետք է ջանքեր գործադրել ստացված լավ արդյունքը պահելու համար։ Մենք պետք է անեք մեր լավագույնը, ուրիշ տարբերակ չկա,- ավելացրել է Վարանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ