fbpx
Հասարակություն

Թող Աստծո Զորությունն ու Լույսը միշտ ուղեկից լինեն մեզ․ «Ազատ դեմոկրատների» շնորհավորական ուղերձը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատկի տոնի առթիվ։ Ուղերձը հրապարակվել է կուսակցության Facebook-ի էջում, որտեղ ասվում է․

«Քրիստոս Հարյավ ի Մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի,

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում ենք բոլորիս, մաղթում Հույս, Հավատ և Սեր:

Թող Փրկչի Հարության օրվա սուրբ խորհուրդը լուսավորի մեր ընտանիքները, խաղաղությամբ ու ջերմությամբ համակի մեր հոգիներն ու սրտերը, իսկ Հարության հուսաբեր Ավետիսը կայունության նոր սկիզբ ազդարարի` անցյալում թողնելով անչափ ցավոտ ու դժվար օրերը:

Թող Քաջառողջությունն ու Բարօրությունը, Աստծո Օրհնանքն ու Շնորհը, Զորությունն ու Լույսը միշտ ուղեկից լինեն մեզ:

Շնորհավո՛ր Սուրբ Զատիկ, Happy Easter»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ