fbpx
Սպորտ

Միշտ խոսում ենք ՉԼ-ում հաղթելու մասին, բայց չենք մոռանում առաջնությունը․ Մեսսի

Դժվար է վատ հանդես գալ առաջնությունում և փորձել հաղթել Եվրոպայում։ Այս մասին ասել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ պատմելով ակումբի նպատակների մասին:

«Չեմպիոնների լիգան հատուկ է մեզ համար, և մենք ցանկանում ենք ամեն տարի հաղթել այն։

Գիտենք, որ Լա Լիգան ավելի կարևոր է, քանի որ այն մեզ թույլ է տալիս Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Գավաթում մրցունակ լինել»,-ասել է Մեսսին։

Ֆուտբոլիստի խոսքով՝ դժվար է վատ հանդես գալ առաջնությունում և միաժամանակ փորձել հաջողության հասնել Եվրոպայում։

«Դա ճիշտ է, որ մենք միշտ խոսում ենք հաղթելու մասին Չեմպիոնների լիգայում, բայց մենք չենք մոռանում առաջնությունը և Իսպանիայի Գավաթի խաղարկությունը, քանի որ մենք «Բարսելոնան» ենք և ցանկանում ենք հաղթել ամենուր»,-ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Վերեվ