fbpx
Քաղաքականություն

Միթե՞ այդ ամենի մասին չգիտեր Իսկանդերի հարցը բարձրացնող Սերժ Սարգսյանը․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իսկանդերի մասին 2018թ. Լազարևյան ակումբում ասվածը շատ շատ կարևոր է, ու թերևս ակնհայտ է դառնում մեր պաշտպանական քաղաքականության ողբերգությունը։

Ակնհայտորեն, այն ինչ մեզ ներկայացվել է որպես Ադրբեջանի ու պատերազմի զսպման լծակ (ռուս-թուրքական իբրև թե փոխզսպող հարաբերություններ, ՀԱՊԿ, Իսկանդեր) ամենևին այդպիսին չեն եղել ու որևէ կերպ չեն տարածվել Արցախի վրա որպես անվտանգության հովանոց, չեն վերաբերել Ադրբեջանին որպես զսպող գործիք)… Ավելին, դրանց ղեկավարումը Հայաստանի ձեռքում էլ չէ։

Թերևս այստեղ է պետք հասկանալ, թե ինչ բան է ինքնիշխանությունը ազգային անվտանգության համատեքստում։

Ու միթե՞ այդ ամենի մասին իսկապես չգիտեր Իսկանդերի հարցը բարձրացնող Սերժ Սարգսյանը, ով նաև ձեռք էր բերել այն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ