«Միթե՞ սևազգեստ մայրերը տուժողներ չեն». Զարուհի Մեջլումյան-Azat TV
Իրավական
14:17 15/02/2019

«Միթե՞ սևազգեստ մայրերը տուժողներ չեն». Զարուհի Մեջլումյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում՝ լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զ. Մեջլումյանը ֆեյսբուքում գրում է.
«Մի՞թե կառավարության, նախագահական շենքերի դիմաց տասը տարուց ավելի կանգնող սևազգեստ մայրերը տուժողներ չեն։

Բանակում կասկածելի հանգամանքներում զոհված զինվորների մայրերն են, որոնք տարիներով չեն հասնում արդարադատության։ Նրանք չունեն ֆեյսբուքյան պիարշիկներ, ֆեյք-պաշտպաններ, հովանավորչություն, բարձր դիրք, որ մեկ ցուցմուքով մեկին ցմահ փակել տան։ Այս պարագայում, թերևս, պատասխանատվությունից դուրս մնացածներ են հովանավորյալ։ Հայկական ֆեոդալական իրականությունն է՝ ուժի իրավունքով և ոչ թե իրավունքի ուժով։ Այսինքն՝ երբ ուժեղը տուժողն է, 1 ցուցմունքով մեկին փակում են, երբ մեղադրյալն է ուժեղ, անպատիժ է մնում, անգամ երբ 100 ապացույց կա, որ հանցանք է գործել։ Եվ ուրեմն՝ փնտրվում է արդարադատություն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ