fbpx
Աշխարհ

Պեսկովն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե որ դեպքում ՌԴ-ն կօգտագործի իր միջուկային պոտենցիալը։

Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում՝ հաղորդավարի հարցին ի պատասխան։

Նա նշել է, որ այն տեղի կունենա միայն, եթե Ռուսաստանի համար ստեղծվի էկզիստենցիալ (գոյութենական) սպառնալիք։ Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ի ազգային անվտանգության հայեցակարգում այլ պատճառներ նշված չեն։

Ավելի վաղ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն իրենց խոսքով ուղիղ կերպով չեն բացառել միջուկային պատերազմի վտանգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ