fbpx
Սպորտ

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի փոխչեմպիոն Շանթ Սարգսյանին

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին:

Երիտասարդ գրոսմայստերին հանձնաժողովի նախագահը շնորհավորել է հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին: Երրորդ տեղը մրցաշարում գրավել է մեր մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր:

Իսկ ընդամենը երեք շաբաթ առաջ տղաները կրկին նույն արդյունքն էին գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը:

Այս մասին հայտնում են Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ