Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայան։ Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ Մխիթարյանը նշված օդանավակայանում է գտնվում։ Այն հրապարակվել է Pagine Romaniste կայքի կողմից։
Նշվում է, որ Մխիթարյանը պատրաստվում է բուժզննում անցնել «Ռոմայում»։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվում է իտալական «Ռոմա»։
