fbpx
Սպորտ

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է․ Transfermarkt

Transfermarkt հեղինակավոր պորտալը հրապարակել է Իտալիայի Ա Սերիայի ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։

Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով՝ դառնալով 15 միլիոն եվրո՝ 20-ի փոխարեն։

Պորտալի տվյալներով՝ այս պահին Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ինտերի» աստղ Ռոմելու Լուկակուն է, ում արժեքը գնահատվել է 100 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Լուկակուն ճանաչվել է նաև առաջնության վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք, որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ամենաբարձրը գնահատվել է 2016/17 թվականների, երբ այն կազմում էր 37 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ