fbpx
Սպորտ

Մխիթարյանի վիճակագրությունը` ՍՊԱԼ-ի հետ խաղում

Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում անցկացված «Ռոմա» – ՍՊԱԼ խաղում տան տերերը կարողացան 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին ու կարճ ժամանակահատվածում հասցրեց լավ արդյունք գրանցել։

Woscored.com-ը ներկայացրել է հայազգի կիսապաշտպանի վիճակագրությունը տվյալ խաղում։ Մխիթարյանը 3 հաշված է կատարել դարպասին, որոնցից մեկը ավարտվել է գոլով, կատարել է 10 փոխանցում՝ 80 տոկոս ճշգրտությամբ, 1 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ խլել գնդակը։

Հայ ֆուտբոլիստը ստացել է 7.03 գնահատականը։ «Ռոմայում» ամենաբարձրը գնահատվել է Դիեգո Պերոտին՝ 8.11:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ