Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 28-րդ տուրում 5:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»:
Խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:
Opta վիճակագրական ընկերությունը հետաքրքիր ցուցանիշ է նկատել: Մխիթարյանը Կասորլայից հետո դարձավ ԱՊԼ-ում «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը երկու խաղում անընդմեջ դառնում է և՛ գոլի, և՛ գոլային փոխանցման հեղինակ:
Մեր ընտրանու խաղացողը ԱՊԼ-ի 27-րդ տուրում գրավել էր «Սաութհեմփթոնի» դարպասը ու կատարել գոլային փոխանցում Լակազետին:
Վերջին անգամ նման արդյունք «զինագործների» կազմում գրանցել էր Սանտի Կասորլան` 2015 թվականի փետրվարին:
Հաղորդում է armsport.am-ը։