Մխիթարյանը բանավոր համաձայնության է հասել Կրասնոդարի սեփականատիրոջ հետ-Azat TV
Սպորտ

Մխիթարյանը բանավոր համաձայնության է հասել Կրասնոդարի սեփականատիրոջ հետ

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին բանավոր համաձայնություն են ձեռք բերել։

Այս մասին Telegram-ում գրել է մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո պետք է զբաղեցնի «Կրասնոդարի» մարզական տնօրենի պաշտոնը։

Նշվում է նաև, որ Մխիթարյանն այս պահին մտադրություն չունի ավարտել կարիերան, ինչպես նաև այն շարունակել Ռուսաստանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ