Սպորտ

Մխիթարյանը չի կողմնորոշվում՝ մնալ Ռոմայում, թե՝ ոչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» առաջատար ֆուտբոլիստներից համարվող Հենրիխ Մխիթարյանը չի կողմնորոշվում հռոմեական ակումբում մնալու հարցում։

Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։

Նշվում է, որ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան երկմտանքի մեջ են ու ֆուտբոլիստն իր վերջնական որոշումը կարող է կայացնել այս մրցաշրջանի ավարտին, երբ կավարտվի նաև հայ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում՝ Մխիթարյանով Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ