fbpx
Սպորտ

Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ինտերը մրցաշարի կիսաեզրափակչում հաղթեց Միլանին (2:0, 1:0) և դուրս եկավ եզրափակիչ։ Մխիթարյանը երկու հանդիպումներում էլ մեկնարկային կազմում էր։ Առաջին խաղում նա գոլ խփեց, պատասխան խաղում վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։

Հենրիխը դարձավ Հայաստանից առաջին ֆուտբոլիստը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Եզրափակիչ խաղը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ