fbpx
Սպորտ
10:40 02/12/2019

Ա Սերիա․ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ․ Ռոման հաղթեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ռոման» դրսում մրցեց «Վերոնայի» հետ։

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց հռոմեական ակումբի հարձակվող Յուսթին Կլյուվերտը։ 4 րոպե անց Մարկո Ֆարաոնին հավասարեցրեց հաշիվը։ 45-րդ րոպեին Դիեգո Պերոտին կրկին առաջ մղեց «Ռոմային»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն 67-րդ րոպեին ու կարողացավ ամրապնդել իր թիմի առավելությունը․ խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հաշիվը դարձրեց 3-1:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ