fbpx
Սպորտ

Մխիթարյանը՝ եվրոպական թոփ-5 լիգաների՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Whoscored հեղինակավոր պարբերականի վարկածով Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընգրկվել է եվրոպական թոփ-5 լիգաների՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մխիթարյանն այս շաբաթ մասնակցել  Ա Սերիայի մեկ հանդիպման՝ «Ռոմայի» – «Կալյարի» խաղին 26-րդ տուրում:

Հայազգի ֆուտբոլիստն այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու ստացել բարձր՝ 9.5 գնահատականը:

Բացի Մխիթարյանից՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում են նաև «Ռեալ»-ի պաշտպան Դանի Կարվախալը, «Ուոթֆորդ»-ի կիսապաշտպան Իսմայիլ Սարը, «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն և այլք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ