fbpx
Սպորտ

Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լոնդոնյան թիմի հետ այս օրերին հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, հանդիպել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հաճելի հանդիպում Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»- գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել:

Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Արմեն Բայբուրդյանին:

https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2428220587238630

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ